Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, այս մասին ասվում է Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցի քիչ առաջ հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ։
Շաբաթ օրվանից հենց այս հաստատությունում է բուժում ստանում 44-ամյա ռուսաստանցի գործիչը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը:
Նրա առողջական վիճակը, ըստ գերմանացի մասնագետների, շարունակում է անորոշ մնալ, նրանք չեն բացառում հնարավոր երկարատև հետևանքները, հատկապես նյարդային համակարգի շրջանում: