Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Բելառուսը դրսի միջնորդների կարիքը չունի և Արևմուտքին մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ։
«Մեզ մտահոգում է, որ դրսի ուժերը օգտագործելով Բելառուսի ներքին բարդությունները փորձում են միջամտել, և ոչ միայն միջամտել, այլև պարտադրել իրենց համար շահեկան պայմաններ», - ասել է նա ռուսական հեռուստաընկերությանը տված հարցարույցում։
Լավրովը հույս է հայտնել, որ Բելառուսի ընդդիմությունը բանակցությունների մեջ կմտնի իշխանությունների հետ։ Նա ասել է, որ Եվրամիության երկրների հայտարարությունները աշխարհաքաղաքական բնույթ ունեն։