Բեյրութում հուժկու պայթյուններից տուժած կամ հարազատներին կորցրած տասնյակ լիբանանցիներ կոչ են անում միջազգային անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու արյունալի միջադեպի պատճառները, որի հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել, առնվազն 300 հազարը դարձել են անօթևան։
«Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ փաստահավաք և անկախ առաքելություն սկսել, անցկացնել միջազգային հետաքննություն՝ մարդկության դեմ կատարված հանցագործության հոդվածով»,-հայտարարել է տուժածների փաստաբան Նադա Աբդելսաթերը։
Ըստ պաշտոնական վարկածի, պայթյունները տեղի էին ունեցել նավահանգստում ամբարված մոտ 3000 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով։ Շարունակական ցույցերից հետո՝ անցած շաբաթ, կառավարությունը՝ ողջ կազմով հրաժարական է ներկայացրել։