Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 276-ով, բուժվածներինը` 267-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 276-ով՝ հասնելով 41 հազար 299-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 267-ով և հասել 34 հազար 164-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 1465 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 181 հազար 962 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 814-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:

Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 82 մարդ:

XS
SM
MD
LG