Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 201-ով, բուժվածներինը` 335-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 201-ով՝ հասնելով 40 հազար 794-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 335-ով և հասել 33 հազար 492-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 1710 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 179 հազար 32 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ «պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 806-ի: Եվս 234 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 262 մարդ:

XS
SM
MD
LG