Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 229-ով, բուժվածներինը` 405-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 229-ով՝ հասնելով 41 հազար 23-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 405-ով և հասել 33 հազար 897-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 1465 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 180 հազար 497 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 809-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:

Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 79 մարդ:

Հիշեցնենք, որ երեկ որոշում կայացվեց 5-րդ, սակայն թերևս վերջին անգամ ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը՝ մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17:00-ն։ Պարետատունը վերանայել է նաև մի շարք վայրերում դիմակ պարտադիր կրելու պահանջը։

XS
SM
MD
LG