Բելառուսում բողոքի ցույցերի չորրորդ օրը քաղաքացիները փորձել են ճանապարհներ փակել: Երեկ երեկոյան, հետիոտներն ու վարորդները Մինսկի տարբեր թաղամասերում ճանապարհներ են փակել: Նրանց անմիջապես ցրել են:
Իշխանությունները հայտնում են վրաերթի ենթարկված առնվազն երկու ոստիկանի մասին: Մինսկի ծայրամասերում բնակիչները պատշգամբներից աջակցել են ցուցարարներին: Առնվազն մեկ դեպք է գրանցվել, երբ անվտանգության ուժերը մտել են բակ և կրակել պատուհանների ուղղությամբ: Ինտերնետը երկրում սկսել է ավելի լավ աշխատել, բայց Մինսկի որոշ մասերում դադարել է աշխատել հանրային տրանսպորտը:
Բելառուսի նախագահի բոլոր թեկնածուները, բացառությամբ Լուկաշենկայի, վիճարկել են ընտրությունների արդյունքները: Լուկաշենկոն բողոքողներին անվանել է «հանցավոր անցյալով գործազուրկներ», պետական լրատվամիջոցները հայտնում են «զանգվածային անկարգությունների կազմակերպիչների» ձերբակալության մասին: Բելառուսի պետական լրատվամիջոցները մեղադրում են նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբին Բելառուսում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: