Մատչելիության հղումներ

Բելառուսին սահմանակից ԵՄ պետությունները պատրաստ են միջնորդի դեր ստանձնել` Լուկաշենկոյի և ընդդիմության միջև բանակցություններ սկսելու


Բախումներ Մինսկում
Բախումներ Մինսկում

Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պատրաստ են միջնորդական առաքելություն ստանձնել Բելառուսում ծագած ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի նախագահ Գիտանաս Նեուսեդան։

Նրա խոսքով` Բելառուսի իշխանությունները պետք է վերջ տան բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնություններին, ազատ արձակեն վերջին օրերին ձերբակալվածներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին հատուկ հակաճգնաժամային մարմին ձևավորեն։ «Եթե մեր այս առաջարկը մերժվի, ապա կմնա պատժամիջոցների տարբերակը», - հայտարարել է Լիտվայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG