Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակները կարտադրվեն երկու շաբաթվա ընթացքում


Ռուսաստանյան արտադրության պատվաստանյութը Covid-19-ի դեմ
Ռուսաստանյան արտադրության պատվաստանյութը Covid-19-ի դեմ

Ռուսական Sputnik V («Սպուտնիկ Վի») պատվաստանյութի առաջին խմբաքանակները կարտադրվեն երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ այն նախատեսված է ներքին շուկայի համար՝ հիմնականում բժիշկների: Բայց արտասահմանում դրա արտադրությունը նույնպես չի բացառվում, և բանակցությունները, ըստ նախարարի, արդեն ընթանում են:

Երեքշաբթի օրը Sputnik V-ն դարձավ աշխարհում առաջին պաշտոնապես գրանցված պատվաստանյութը նոր կորոնավիրուսի դեմ: Այնուամենայնիվ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում, քննադատվում է դրա արտադրությունը սկսելու որոշումը: Փորձագետների կարծիքով, երկու ամսվա փորձարկումը չի կարելի անվանել ամբողջական, և իրականում Ռուսաստանը փորձարկումներ է իրականացնում բնակչության վրա:

XS
SM
MD
LG