Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանում գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը Covid-19-ի դեմ


Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանում գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը նոր կորոնավիրուսի դեմ։

Հաղորդելով այս մասին կառավարության նիստում՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը ասել է՝ «կլինիկական փորձարկումներն ապացուցել են, որ այն արդյունավետ է», և կարող է տևական իմունիտետ ապահովել։ Նախագահը նաև նշել է, որ իր դուստրերից մեկն արդեն ստացել է այդ պատվաստանյութը, առանց հավելյալ մանրամասների։

Ռուսաստանի ներսում և դրսում աշխատող գիտնականները, մինչդեռ, կասկածի տակ են դնում այս հայտարարությունները, փաստելով, որ այն չի անցել փորձարկումների երրորդ փուլը, որին, որպես կանոն, մասնակցում են հազարավոր մարդիկ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անցած շաբաթ հորդորել էր Ռուսաստանին հետևել հանձնարարականներին և անցնել արդյունավետ պատվաստանյութի համար անհրաժեշտ փորձարկումների բոլոր փուլերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG