Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաները Խաբարովսկում շարունակվում են


Խաբարովսկում շարունակվում են բողոքի գործողությունները, որոնց մասնակիցները պահանջում են ազատ արձակել երկրամասի արդեն նախկին ղեկավար Սերգեյ Ֆուրգալին։

Խաբարովսկի նահանգապետ Ֆուրգալը ձերբակալվել էր հուլիսի 9-ին, նրան մեղադրում են 2000-ականներին տեղի ունեցած մի շարք սպանություններին առնչության համար։

Ոստիկանության տվյալներով այսօրվա բողոքի ակցիային 3500 մարդ է մասնակցել։ Չնայած հորդառատ անձրևին, բողոքի ակցիայի մասնակիցները երթով անցել են Խաբարովսկի կենտրոնական փողոցներով՝ հավաքվելով երկրամասի վարչակազմի շենքի առջև։ Ոստիկանությունը որևէ կերպ չի խոչընդոտել բողոքի գործողության անցկացմանը։

Ի պաշտպանություն Ֆուրգալի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Հեռավոր Արևելքի մի շարք այլ քաղաքներում՝ Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում և Կոմսոմոլսկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG