Այսօր Խաբարովսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Նա Youtube-ի իր ալիքով լուսաբանում էր Խաբարովսկի բազմամարդ ցույցերը։
«Ազատություն» ռադիոկայանի «Սիբիր․ Ռեալիի» հարթակը հայտնում է, որ բլոգերն արդեն դատապարտվել է 7-օրյա վարչական կալանքի։ Նա մեղավոր է ճանաչվել հանրային միջոցառումներ անցկացնելու կարգը խախտելու մեջ։
Խաբարովսկում արդեն երրորդ շաբաթն է շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները։ Ցույցերը սկսվել են բողոքելով նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ, սակայն արդեն հնչում են Ռուսաստանի նախագահի և Մոսկվայի կենտրոնական իշխանությունների հասցեին խիստ քննադատություններ։ Վերջին օրերին Խաբարովսկում և երկրամասի մյուս քաղաքներում իրավապահները սկսել են ձերբակալել կամ տուգանել ակտիվիստներին։