Մատչելիության հղումներ

Առաջատար դեղագործական ընկերությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հաշվետվություն են ներկայացնում


ԱՄՆ - Moderna ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները. Սիեթլ, մարտ, 2020թ.
ԱՄՆ - Moderna ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները. Սիեթլ, մարտ, 2020թ.

AstraZeneca, Johnson & Johnson, Merck & Co., Moderna և Pfizer դեղագործական առաջատար ընկերությունների պաշտոնյաները հուլիսի 21-ի ԱՄՆ-ի Կոնգրեսի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնաժողովին ներկայացնելու են COVID-19 վիրուսի դեմ պատվաստանյութի մշակման արդյունքները։

Մի շարք ընկերությունների ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ է հատկացրել՝ օժանդակելու կորոնավիրուսի դեմ անվնաս դեղամիջոցի հայտնագործմանը։

Կոնգրեսական հանձնաժողովն ասել է, թե լսումների նպատակն է ամերիկացիներին հնարավորություն ընձեռել ուղիղ լսելու պատվաստանյութը մշակող ընկերությունների ներկայացուցիչներին։

XS
SM
MD
LG