Մատչելիության հղումներ

Pfizer․ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը խոստումնալից արդյունք է տվել


Դեղագործական ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ ամերիկյան Pfizer- ը հայտարարում է, թե նոր կորոնավիրուսի դեմ ստեղծած չորս պատվաստանյութերից մեկը հուսադրող արդյունքներ է ցույց տվել կլինիկական փորձարկումների ժամանակ։

Նյութը մշակվել է գերմանական BioNTech ընկերության հետ։ Դրա նախնական փորձարկման փուլին մասնակցել են 45 կամավորներ, որոնք պատվաստանյութի փոքր ու միջին չափաքանակի երկու ներարկում են ստացել՝ մեկ ամիս տարբերությամբ։ 28 օր հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, կամավորների օրգանիզմում ավելի շատ COVID-19-ի հակամարմիններ են հայտնաբերվել, քան որպես կանոն լինում է կորոնավիրուսով վարակվածների և հիվանդությունը հաղթահարածների մոտ։

Փորձագետները նշում են՝ թեև հիմա՝ տեխնոլոգիական ու գիտական նվաճումների շնորհիվ, արդյունքներն արձանագրվում են աննախադեպ արագությամբ, այդուամենայնիվ, պատվաստանյութի վերջնական հաստատման ու զանգվածային արտադրության համար ամիսներ կարող են պահանջվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG