Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՊՆ-ն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը կրկին մեղադրել է Հայաստանին


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Անկարայում ընդունել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար և օդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովի գլխավորած պատվիրակությանը: Մի շարք բարձրաստիճան թուրք զինվորականների մասնակցությամբ հանդիպման ժամանակ Աքարը հայտարարել է, թե «Հայաստանը պատասխան է տալու իր քայլերի համար»:

Կրկնելով ավելի վաղ արտահայտած դիրքորոշումը, թե «Թուրքիան իր ողջ կարողությամբ պատրաստ է աջակցել եղբայրական Ադրբեջանին», ընդգծել է «երկու ժողովուրդների լեզվական, կրոնական, պատմական կապերն ու դրանցից բխող բարեկամության ու միասնականության կարևորությունը»: Աքարը զգուշացրել է՝ Հայաստանի գործողությունները անպատասխան չեն մնալու:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք ընդդեմ նրանց ուղղված ցանկացած հարձակման: Որպես Թուրքիայի Հանրապետություն, Թուրքիայի զինված ուժեր շարունակելու ենք անել անհրաժեշտ ամեն բան: Ոչ ոք թող կասկած չունենա: Ինչպես մեր նախագահն է նշել, այս քայլերը հայերի կարողությունից վեր են: Մենք էլ ասում ենք՝ իրենց լարած ծուղակն են ընկնելու ու խորտակվելու և արածի համար անպայման պատասխան են տալու»,- հայտարարել է Աքարը ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպման ընթացքում:

XS
SM
MD
LG