Մոսկվայում տարբեր տվյալներով 130-147 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ, այդ թվում` անչափահասներ, լրագրողներ, քաղաքային դումայի պատգամավոր Յուլիա Գալյամինան` դստեր հետ:
Սանկտ Պետերբուրգում հավաքն անցել է առանց ոստիկանության միջամտության:
Երեկ երեկոյան Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ստորագրություններ էին հավաքում՝ սահմանադրական փոփոխությունները չեղարկելու նպատակով դատարան դիմելու համար: Սանկտ Պետերբուրգում ստորագրելու էր եկել մի քանի հազար մարդ, մոտ երկու կիլոմետր հերթ էր գոյացել, ոստիկանությունը չի միջամտել:
Ռուսաստանում հուլիսի 4-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, Վլադիմիր Պուտինին տալիս են մինչև 2036 թվականը նախագահելու հնարավորություն: