Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը տեսավ մեր ուժը և դաս քաղեց». ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյան


«Ադրբեջանը տեսավ մեր ուժը և դաս քաղեց», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ինչո՞վ եք բացատրում գիշերվա լռությունը, արդյոք վաղաժա՞մ է ասել, որ Ադրբեջանը հետքայլ է անում:

Գագիկ Մելքոնյան. - Վաղաժամ չի, բոլոր դեպքերում արդեն ժամանակն է, քանի որ 12-ից սկսվել են գործողությունները, արդեն երրորդ, չորրորդ օրն է, պիտի որ ինքը հետքայլ անի: Արդեն ինքը հասկացավ, այն, ինչ որ հասկանալի էր իրան, ինքը հասկացավ, որ չի կարելի խաղալ: Ինքը ուղղակի ուզեցավ փորձ անել, խաղաց, արդեն տեսավ մեր ուժը և դաս քաղեց նաև, այնպես որ, հլը, ուշացած էր, բայց էլի ինքը քայլեր կանի, չի ավարտվել լրիվ: Մեկ է իրենք չեն կարա լայնամասշտաբ հարձակում կազմակերպեն Հայաստանի վրա:

«Ազատություն». - Պարոն Մելքոնյան, ինչո՞ւ եք լայնածավալ պատերազմի հնավարությունը քիչ հավանական համարում:

Գագիկ Մելքոնյան. - Որովհետև եթե Հայաստանի վրա հարձակվի, մենք շատ կարճ ժամանակում Ղազախը կվերցնենք իրա ձեռքից:

«Ազատություն». - Դուք համաձա՞յն եք, որ հիմա սա լավ հնարավորություն է՝ ամրապնդելու դիրքերը և վերջապես Տավուշի բնակավայրերը հանելու կրակի տակից: Երեկ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանն էր ասում, որ որպես ինքնապաշտպանություն, հիմա մենք կարող ենք այդ բարձունքները վերահսկողության տակ առնել:

Գագիկ Մելքոնյան. - Մենակ Տավուշի սահմանը մոտ 300 կմ է, դրանից բացի արդեն գալիս է Նոյեմբերյանի հատվածը, Իջևանի հատվածը, դա պատճառ չի էդ հենակետերը վերցնելու, ուղղակի այն հենակետերը, որոնք հսկող հենակետեր են, այսինքն այս հենակետը նույնպես իր հսկողության տակ պահում էր ճանապարհներ, գյուղեր, Չինարիի հատվածում էլ կան հենակետեր, որտեղ մեր Չինարին գտնվում է ամբողջությամբ իրենց ափի մեջ, իրենք կարողանում են ամեն անգամ կրակել խաղաղ բնակչության վրա: Եթե մենք բոլոր դեպքերում սկսենք նմանատիպ գործողություններ, ինձ թվում է, դա արդեն կբերի նրան, որ իրենք սկսեն ամբողջ սահմանամերձը գնդակոծել, հրետակոծել: Մենք դրանից ոչ մի օգուտ չենք քաղի, ընդհակառակը՝ խաղաղ բնակչությունը կտուժի այդ ժամանակ: Իրանց համար մեկ է՝ խաղաղ բնակչություն, թե զինվոր, իրենք պատրաստ են ամեն ինչի:

«Ազատություն». - Պարոն Մելքոնյան, այդ դիրքը՝ Ղարադաշը մեծ նշանակություն ունի՞:

Գագիկ Մելքոնյան. - Այո, այդ դիրքը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել: Նմանատիպ հենակետեր կան, կարելի է ասել այդ հենակետերի 80 տոկոսը մեր ձեռքն է, որ մենք հսկում ենք, այդ հենակետերով իրենց ամբողջ գյուղերը մեր ափի մեջ են: Մի 20 տոկոսի սահմաններում նոր իրենց ձեռքն է այդ հենկետերը՝ բարձունքները, արդեն վերցրինք, երկու հատ էլ վերցվեց, էդ հատվածն արդեն անվտանգ է:

«Ազատություն». - Անգամ հեռավար զենքի՝ անօդաչու սարքերի պարագայում Ադրբեջանի կորուստները մեծ են, պարոն Մելքոնյան, սա ինչպե՞ս կմեկնաբանեք, որովհետև, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ անօդաչու սարքերը հաջողացնում էին տեղային հարվածներ տալ:

Գագիկ Մելքոնյան. - Ապրիլյանը չի կարելի համեմատել սրան, որովհետև էսօր մենք արդիական զենքերով արդեն զինված ենք: Մոտ 10 անօդաչու սարք ենք խփել արդեն, իսկ էն ժամանակ մենք չէին կարողանում այդ անօդաչու սարքերը խփեինք: Այն ժամանակ անօդաչու սարքերը լցված էին ամբողջ Արցախով մեկ, ամբողջ մեր օդն անպաշտպան էր՝ ապրիլյան դեպքերին, բայց մենք հսկայական քանակությամբ արդիական տեխնիկա ձեռք բերեցինք: Էս երեք օրվա մեջ զգացինք, որ մենք առավելություն ունենք արդեն:

Ապրիլյան դեպքերին մեր օդն անպաշտպան էր, և մնացածի պատասխանը այս հանձնաժողովը, որ ստեղծվեց, կտա, մեր ժողովուրդն էլ ամբողջապես կիմանա, թե ինչ է կատարվել ապրիլյան դեպքերի ժամանակ:

Իմ կարծիքն է դա, որ ապրիլյանը ես համեմատում եմ նաև էսօրվա, որ կատարվում է, սրա հետ, որովհետև ձեռագիրը ոնց վերցնում ենք նույնն է, որովհետև ներքաղաքական վիճակը ստիպեց, որպեսզի նմանատիպ գործողություններ կատարվեին, և նույնիսկ Ալիևի, եթե հայտարարությունը նայեիք, Ալիևը շատ մտահոգ էր, թե Հայաստանում բռնապետություն է, Հայաստանում նախկին իշխանություններին կալանավորում են, նախկին իշխանությունների դեմ հաշվեհարդար են տեսնում ու մնացած այն ամենն էր ասում, ինչ որ մեր ներկայիս «ընդդիմությունը», այս մեր դավաճանները, որ երկրի ներսում ունենք լիքը դավաճան, որ Ալիևի խորհրդատուներն են, արտահաստիքային խորհրդականներն են: Պատերազմ է գնում, այստեղ ավտոարշավներ են կազմակերպում, վարչապետի հրաժարականն են պահանջում, հիմա էլ փոխեցին սցենարը, թե՝ «գերագույն գլխավոր հրամանատարն ի վիճակի չի, պիտի փոխենք»:

«Ազատություն». - Այդ շրջանակները նաև ասում են, որ «Փաշինյանը չէ, ինչ անում է բանակն է անում»:

Գագիկ Մելքոնյան. - Նախկինների ժամանակ բանակը չէ՞ր անում, նախագահն էր գնո՞ւմ առաջին գիծ, ավտոմատը դնում էր ուսին, գնում էր առաջին գի՞ծ, գերագույն գլխավոր հրամանատարը պիտի նստի շտաբում, նստի տեղում, էստեղից պիտի հրամաններ իջեցվեն ամբողջ զորքերին, ռազմաճակատը ղեկավարվում է կենտրոնից: Դրանք էնքան անուղեղ են, որ չեն հասկանում, որ Փաշինյանը չպիտի ավտոմատ գցի ուսին, գնա առաջին գիծ կանգնի, ու սենց առանց իմանալու, առանց բանի խոսում են: Ի՞նչ են անում հիմնականում, խուճապը, որ իրանք գցում են ժողովրդի մեջ, սա է վատ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG