Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերը, հայկական կողմը 2 զոհ ունի:
Այսօր Հայաստանի ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: