Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինված ուժերը արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ, տուժածներ չկան. ՊՆ խոսնակ


Ադրբեջանի զինված ուժերը ականանետերից արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան», - նշել է Ստեփանյանը:

Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին:

Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ և երեք զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG