Մատչելիության հղումներ

Սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ


Հայ զինծառայողը սահմանին, արխիվ
Հայ զինծառայողը սահմանին, արխիվ

Ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ժամեր առաջ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ «երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ», և «Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կորուստներ չունի:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

XS
SM
MD
LG