Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 535-ով՝ հասնելով 29 հազար 820-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 520-ով և հասել 17 հազար 427-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 83 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 127 հազար 171-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 78 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 521-ի, ևս 164 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 708 մարդ: