Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանն ու ՍԴ 3 նախկին դատավորները դիմել են ՄԻԵԴ, կառավարությունը պատասխանել է դատարանի հարցերին


Սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Կառավարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ստրասբուրգյան դատարանից նրանց գանգատի վերաբերյալ հարցեր են ստացել և արդեն պատասխանել։ Գործադիրը չի մանրամասնում հարցերի բովանդակությունը։

Պաշտոնից հեռացված դատավորները և Թովմասյանը, որը պետք է շարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր, ավելի վաղ հայտարարել էին, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը խախտումներով է ընթացել, և իրենք պայքարելու են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար։

XS
SM
MD
LG