Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, արխիվ

Սահմանադրական վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղեկացրել է, որ խմբակցության իր գործընկերներից բացի, միացել է նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին չի միանա Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը, կդիմեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո։ Իսկ առանց «Լուսավոր Հայաստանի» առնվազն երկու պատգամավորի ստորագրության ԲՀԿ-ն չի կարող սահմանադրական փոփոխությունները վիճարկել բարձր դատարան։

Սահմանադրական դատարանը, նկատենք, դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու համար 15 օր ունի:

XS
SM
MD
LG