Մատչելիության հղումներ

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը կսկսի հուլիսի 7-ին


Սահմանադրական դատարանը (ՍԴ) Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին:

300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցել է Հայաստանի սահմանադրական դատարանը: Ավելի վաղ նույն հարցի շուրջ իր խորհրդատվական կարծիքն էր հրապարակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Հիշեցնենք՝ հենց այս հոդվածով է մեղադրվում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

XS
SM
MD
LG