Բեռլինը Ուկրաինային ռազմական օգնության հերթական չափաբաժինն է հատկացնում։
Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Կիևին հատկացվող փաթեթում ընդգրկված են ՀՕՊ IRIS և Patriot համակարգեր, Leopard մակնիշի 15 տանկ, տարբեր տրամաչափի մոտ 100 հազար հրետանային արկ և ավելի քան հինգ միլիոն փամփուշտ։