Եվրոպական միության (ԵՄ) լիդերները տեսակապով քննարկում են կորոնավիրուսից տուժած տնտեսություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունը:
Առցանց գագաթնաժողովին մասնակցում են Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարները:
Օրակարգում 2021-27 թվականների ավելի քան 1 տրիլիոն եվրոյի բյուջեն հաստատելու և տնտեսական վերականգնման 750 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցերն են:
Վերականգնման հիմնադրամի միջոցները դրամաշնորհի կամ էժան վարկերի եղանակով նախևառաջ պետք է տրվեն կորոնավիրուսից առավել տուժած երկրներին՝ մասնավորապես, Իտալիային և Իսպանիային, սակայն հիմնադրամի միջոցների տնօրինման շուրջ առկա են տարաձայնություններ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ է բազմամյա բյուջե և վերականգնման հիմնադրամ: