Մատչելիության հղումներ

Մինսկում բերման է ենթարկվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Բաբարիկոն


Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկո, արխիվ
Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկո, արխիվ

Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող ընդդիմադիր թեկնածու, ռուսական «Գազպրոմբանկի» բելառուսական մասնաճյուղի՝ «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն և նրա որդին այսօր առավոտյան բերման են ենթարկվել Պետական վերահսկողության ծառայություն՝ հարցաքննության նպատակով։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի պետական հեռուստատեսությունը՝ նշելով, որ Բաբարիկոն հարցաքննվում է իր ղեկավարած բանկում թույլ տրված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

«Բերման ենթարկվելու ընթացքում Բաբարիկոն և նրա որդին օպերատիվ ծառայությունների գործողություններից չեն դժգոհել և այժմ ցուցմունքներ են տալիս», - հաղորդում է բելառուսական հեռուստատեսությունը։

Օգոստոսին կայանալիք ընտրություններում Բելառուսի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին Վիկտոր Բաբարիկոն հայտարարել էր գարնանը։ Մինչ օրս նրա աջակիցներին հաջողվել է Բաբարիկոյի առաջադրման համար ավելի քան 400 հազար ստորագրություն հավաքել։

XS
SM
MD
LG