Բելառուսում ձերբակալվել են նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Վիկտոր Բաբարիկոյի գլխավորած Բելգազպրոմբանկի 15 գործող և նախկին աշխատակիցներ:
Ըստ բելառուսական պաշտոնական աղբյուրների, ձերբակալվածները կասկածվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով: Բելառուսի պետական վերահսկողության հանձնաժողովը պնդում է, որ առկա են «համոզիչ ապացույցներ» նաև Բաբարիկոյի հանցակցության վերաբերյալ, ով բանկը ղեկավարում է վերջին 20 տարվա ընթացքում:
Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսված են օգոստոսի 9-ին: Լուկաշենկոն, ով երկիրը ղեկավարում է 1994 թվականից ի վեր, առաջադրվում է վեցերորդ անգամ: