Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին գետնին սեղմած ոստիկանը` 44-ամյա Դերեկ Շովինը, մեղադրվում է երեք աստիճանի սպանության և երկրորդ աստիճանի անզգույշ սպանության համար։ Ավելի վաղ նա ձերբակալվել էր։ Միջադեպին մասնակցած մյուս երեք ոստիկանները աշխատանքից հեռացվել են, բայց նրանց մեղադրանք առաջադրված չէ։
Մայիսի 25-ին Մինեապոլիսում Դերեկ Շովինը մոտավորպես ինը րոպե գետնին սեղմած էր պահել Ջորջ Ֆլոյդին՝ ծունկը դնելով նրա պարանոցին։ Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ Ջորջ Ֆլոյդը շնչահեղձ է եղել։
Մայիսի 25-ին տեղի ունեցած միջադեպից հետո ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք գիշերները վերածվում են անկարգությունների, բռնությունների ու խանութների կողոպուտների։