Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը չեն դադարում, ցուցարարներն անտեսում են նաև պարետային ժամը


ԱՄՆ - Ցուցարարները Սպիտակ տան դիմաց, Վաշինգտոն, 29-ը մայիսի, 2020թ.
ԱՄՆ - Ցուցարարները Սպիտակ տան դիմաց, Վաշինգտոն, 29-ը մայիսի, 2020թ.

Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերը չեն դադարում: Թեև մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարված, սակայն շատ ցուցարարներ անտեսում են այն: 29 նահանգներում ոստիկանությանը միացել են զինված ուժերը:

Մի քանի տասնյակ քաղաքներում անցկացվող ցույցերը մտավախություն են առաջացրել, որ այդ բազմությունը կարող է դառնալ վիրուսի տարածման աղբյուր, ինչը կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի կտրուկ աճի կհանգեցնի այն ժամանակ, երբ պետությունները վերաբացվում են և փորձում վերագործարկել տնտեսությունը:

Բողոքի զանգվածային ցույցերը Միացյալ Նահանգներում հաջորդել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը: Մայիսի 25-ին Մինեապոլիսում Ֆլոյդի մահվան համար ցուցարարները մեղադրում են ոստիկաններին, դիահերձման արդյունքներով՝ 46-ամյա տղամարդը շնչահեղձ է եղել։ Միջադեպին մասնակցած 4 ոստիկանները հեռացվել են աշխատանքից, նրանցից մեկը ձերբակալվել է։

Վերջին օրերին ռասիզմի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում և Գերմանիայում:

XS
SM
MD
LG