Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 359-ով, բուժվածներինը՝ 128-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 359-ով՝ հասնելով 6 հազար 661-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Առողջացածների թիվն ավելացել է 128-ով` հասնելով 3 հազար 64-ի: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի:

Ըստ կենտրոնի կայքում հրապարակված տվյալների` ընդհանուր առմամբ իրականացվել է 50 հազար 397 թեստ:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ այժմ գրանցվել է 81 մահվան դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 33-ն է:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է»,- փոխանցում են նախարարությունից:

XS
SM
MD
LG