Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 374-ով, բուժվածներինը՝ 62-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ
Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 374-ով՝ հասնելով 6 հազար 302-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 62-ով և հասել 2 հազար 936-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 74 տարեկան տղամարդ, 86 և 54 տարեկան կանայք, և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 77-ի, կորոնավիրուսով վարակված ևս 32 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 49 հազար 80 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 257 մարդ:

XS
SM
MD
LG