Ռուսաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսով է վարակվել առնվազն 9 հազար 479 բուժաշխատող: Այս մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Associated Press-ի տվյալները, որոնք հիմնված են ավելի քան 70 շրջաններից պաշտոնական հայտարարությունների և լրատվական հրապարակումների վրա:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան յոթ տասնյակ բժիշկ, սակայն այդ թիվը կարող է էականորեն ավելի մեծ լինել:
Ռուսաստանում, պաշտոնական վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ավելի քան 317 հազարի, զոհերի թիվը 3 հազար 99 է: