Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Բողոքը Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։
Մայիսի 8-ին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, նաև Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում իրենց անձնական երաշխավորություններն էին ներկայացրել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու համար։
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց նախկին նախագահին անձնական երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: