Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով, բուժվածներինը՝ 145-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով՝ հասնելով 5 հազար 41-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 145-ով և հասել 2 հազար 164-ի:

Նախարարության Հիվանդությունների վերահսկման և անխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 43 հազար 41 է:

Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ «պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 64-ի, կորոնավիրուսով վարակված ևս 25 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 788 մարդ:

XS
SM
MD
LG