Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 351-ով, բուժվածներինը՝ 94-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 351-ով՝ հասնելով 4 հազար 823-ի, արձանագրվել է հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի կայքում այսօր առավոտյան հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 94-ով և հասել 2 հազար 19-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 41 հազար 850 է:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 84 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նաև ասված է հաղորդագրությունում:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 61-ի, կորոնավիրուսով վարակված ևս 25 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 718 մարդ:

Մինչ այժմ կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվը մեկ օրում գրանցվել էր մայիսի 15-ին՝ 239, կիրակի օրվա տվյալներն այն գերազանցում են 112-ով:

XS
SM
MD
LG