Մատչելիության հղումներ

Չեխիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը


Չեխիա - Պաշտպանիչ դիմակով միանձնուհին Կարլի կամրջին, Պրահա, 11-ը մայիսի, 2020թ.
Չեխիա - Պաշտպանիչ դիմակով միանձնուհին Կարլի կամրջին, Պրահա, 11-ը մայիսի, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, երկրում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 8 հազար 352-ի, ապաքինվել է 5 հազար 249 հիվանդ, մահացել է 293 մարդ:

Չեխիայում դեռ ուժի մեջ է արտակարգ դրությունը, որի ժամկետը կսպառվի մայիսի 17-ին:

Վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, թե կառավարությունը մտադիր չէ օրենսդիրին դիմել արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկով: Հանրային վայրերում դիմակ կրելու օրենքը մայիսի 25-ին ուժը կկորցնի, և այդ պաշտպանիչ միջոցին դիմելը կդառնա կամավոր:

Czech Airlines ընկերությունը մայիսի 18-ից վերականգնում է չվերթները Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Փարիզ և Ստոկհոլմ, մայիսի 24-ից՝ Կիև, մայիսի 25-ից՝ Օդեսա և Բուխարեստ:

Մինչև 2500 քառակուսի մետր տարածքով խանութներն արդեն գործում են, բացի այդ, արտոնվել է շուկաների, արհեստանոցների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների աշխատանքը:

Որոշակի սահմանափակումներով վերականգնվել է արտասահման մեկնելու իրավունքը:

Իշխանությունները թույլ են տվել հանրային հանդիպումները՝ պայմանով, որ դրանց կմասնակցի մինչև 10 մարդ:

XS
SM
MD
LG