Մատչելիության հղումներ

Պրահայի ոստիկանական թանգարանը ձեռագործ պաշտպանիչ դիմակներ է հավաքում


Չեխիա - Պրահայի փողոցներից մեկում, ապրիլ, 2020թ.
Չեխիա - Պրահայի փողոցներից մեկում, ապրիլ, 2020թ.

Պրահայի ոստիկանական թանգարանը ձեռագործ պաշտպանիչ դիմակներ է հավաքում, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Ակցիան անցկացվում է «Պաշտպանիչ դիմակները պատմություն են կերտում» կարգախոսի ներքո:

Չեխիայում մարտի 19-ից պարտադիր է դիմակ կրելը տրանսպորտում, փակ տարածքներում, փողոցում: Երկիրն առաջինն էր Եվրոպայում, որը դիմել է այդ քայլին՝ ի հեճուկս այդ ժամանակ հնչող մասնագիտական պնդումների, թե դիմակների արդյունավետությունն ապացուցված չէ:

Չեխիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում հաջողած երկրներից է: 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակվածների թիվն ընդամենը 8 հազար 269 է, նրանցից ավելի քան 5 հազարն ապաքինվել են, մահացել՝ 290-ը:

XS
SM
MD
LG