Մատչելիության հղումներ

Չեխերը շտապում են բացօթյա գարեջրատներ


Չեխիայում սահմանափակումները թուլացնելու հաջորդ քայլով մայիսի 11-ից հետո արդեն կարելի է գարեջրատների բացօթյա տարածքում գարեջուր խմել: Շատ չեխերի համար սա իսկական տոն է, և նրանք շտապել են գարեջրատների բացօթյա տերասաներ:

Պրահայի կենտրոնում «U Pinkasu» գարեջրատանը առավոտից սեղանների կեսը զբաղված էր, մյուս կեսը փակ է սոցիալական հեռավորություն ապահովելու համար: Գարեջրատան համասեփականատեր Կարել Դուբեկն ասել է, թե անհամբերությամբ է սպասում ամռանը, երբ մարդիկ ավելի շատ գարեջուր են խմում:

Չեխերը համարվում են ամենաշատ գարեջուր օգտագործողներից մեկը ամբողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG