Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի` Ռոբերտ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունն է քննարկվում:
Դատավարությունն ընդհատվել էր մարտ ամսվա կեսին դատավորի առողջական խնդիրներով պայմանավորված բացակայության պատճառով:
Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:
Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից:
Մանրամասները` քիչ անց