Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետները դատարանում հանդես կգան Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ


Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին ժամը 13:00-ին դատարանում հանդես են գալու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ, տեղեկացնում է Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը:

Փաստաբանական թիմը հաղորդում է, որ եթե բժշկական հստակ հակացուցում չլինի, հավանական է, որ Քոչարյանը կարճ ժամանակով կարողանա ներկա գտնվել վաղվա դատական նիստին։ Նախորդ շաբաթվա վերջում Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, իսկ այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG