Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 2507-ի, արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 36-ով և հասել 1071-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 24 հազար 942 է:
Մահվան նոր դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է. - «Պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1393 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը 39 է, կորոնավիրուսով վարակված ևս 4 անձ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, մահացել է այլ պատճառներով: