Մատչելիության հղումներ

35 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին


Այսօրվա դրությամբ կարոնավիրուսային հիվանդությամբ 65 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են, որից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Փաշինյանի և արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի հետ հանրային քննարկման ժամանակ:

Միաժամանակ նախարարը նշեց` սա դեռևս «մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահական համակարգի համար»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ վերջին օրերի հաստատված դեպքերի թվի աճը պայմանավորված է տարբեր գործոններով` սկսած մարդկանց շարժունակության մեծացումներով, ինչպես նաև օջախանման դեպքերով, երբ կանոնները լավ չեն պահպանվել:

Ըստ նախարարի` օրինակ` վարակման դեպք է գրանցվել սգո արարողության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG