ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեսել է ապացույցներ, ըստ որոնց՝ նոր կորոնավիրուսը ի հայտ է եկել Ուհանի լաբորատորիայում:
Ելույթ ունենալով համաճարակին նվիրված ամենօրյա ճեպազրույցում, Սպիտակ տան ղեկավարը պնդել է` Պեկինը կամ չի կարողացել կանխել վիրուսի տարածումը, կամ էլ միտումնավոր է ստեղծել այս իրավիճակը:
Թրամփի այս հայտարարությունից ժամեր առաջ, մինչդեռ, Նահանգների Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել էր` ամերիկյան հետախուզական համայնքը համակարծիք է գիտական աշխարհի մեծամասնության հետ և կարծում է, որ նոր վիրուսը մարդու կողմից չի ստեղծվել կամ` գենետիկ մոդիֆիկացիայի արդյունքում: