Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 69-ով՝ հասնելով 1746-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 833-ի, ևս 30-ն են ապաքինվել:
Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 17 հազար 931 է:
Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 885 մարդ:
Մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից 28 մահվան դեպք: