Մատչելիության հղումներ

Պարետի որոշմամբ երկարաձգվեցին Մարալիկ և Ձորակապ համայնքներ մուտքն ու ելքն արգելող սահմանափակումները


Պարետի որոշմամբ Մարալիկ և Ձորակապ համայնքներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը, ժամը 23։59-ը: Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում

Բացառություն են կազմում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժը և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը:

Պարետի որոշմամբ համայնքների ելքն ու մուտքը փակվել էին Մարալիկի առողջության կենտրոնում բուժաշխատողների շրջանում վարակի տարածման պատճառով։

70 հոգանոց բուժանձնակազմից կորոնավիրուսով էր վարակվել 20 բուժաշխատող։ Այս համայնքներում վիրուսից մահացել է 3 մարդ։

XS
SM
MD
LG