Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել, ընդհանուր թիվը` 12


Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 12-ի: Այս մասին այսօր Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մի հոգի էլ առավոտյան մահացավ: Դա դեռ չէինք հայտնել, 12 մահ արդեն: Մյուսը վաղվա թվերի մեջ կերևա, որ 81 տարեկան մեր քաղաքացի էր ծանր հիվանդություններով»,- ասաց նա:

Ավելի վաղ` այսօր առավոտյան, նախարարությունը հայտնել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 72-ամյա քաղաքացի․ նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 937-ի: Բուժվում է 777 մարդ, առողջացածների թիվն ավելացել է 11-ով և հասել 149-ի:

XS
SM
MD
LG