Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 937-ի, մահացել է ևս մեկ մարդ


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 937-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 11-ով և հասել 149-ի:

Անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ մարդ՝ մահացածների ընդհանուր թիվը Հայաստանում հասավ 11-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ բացասական արդյունքով թեստերի ընդհանուր թիվն է 5 հազար 160:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 777 մարդ:

Ինչպես Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը, մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ «72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա», - հայտնում է Ալինա Նիկողոսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ Ֆեյսբուքում գրել էր, որ երկրում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին՝ նախկին 7-ի փոխարեն:

Շաբաթասկզբին, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ հիվանդության նոր դեպքերի ավելացման համեմատաբար ցածը դինամիկայի պահպանման դեպքում հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

XS
SM
MD
LG