Մատչելիության հղումներ

Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա, վարակակիրների ընդհանուր թիվը 175 է. մարզպետ


Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք կա, վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։ Այս մասին հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Արտաշատի բժշկական կենտրոնում, հիշեցնենք, առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։

Հայաստանում 758 քաղաքացի գտնվում է հիվանդանոցում, նրանց 90 տոկոսը ջերմություն չունի։ Ապաքինվել է 27 քաղաքացի, բուժվածների ընդհանուր թիվն այս պահին 114 է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG