Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 34-ով՝ հասնելով 770-ի, փաստացի բուժում է ստանում 720-ը: Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:
Ըստ նույն աղբյուրի՝ բացասական են եղել 3 հազար 477 թեստերի արդյունքները:
Մինչ այս պահը կորոնավիրուսից ապաքինվել է 43 մարդ, մահացել՝ 7 հոգի:
Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մեկ քաղաքացի: